Ucom ընկերությունը հանդես է եկել ամառային նոր առաջարկով:
«Մինչեւ սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ եւ մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով Վրաստանում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Իսրայելում, Կիպրոսում եւ Մոնտենեգրոյում: Նշված երկրներում օպերատորների ցանկին ծանոթանալու համար այցելեք այս հղումով»,- ասված է Ucom-ի տարածած հաղորդագրությունում:
Ընկերությունում հիշեցրել են, որ ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Հայաստանից մեկնելուց առաջ պետք է հավաքել *121# հրահանգը: