Միքայել Յանը
08:10 | 30.05.16 | Նորություններ | 8805
Միքայել Յանի մշակած ManyChat ծառայությունն այսուհետ հասանելի է Facebook Messenger-ի համար:
ManyChat-ը հնարավորություն է տալիս առանց հատուկ կոդավորման ստեղծել մեսսենջեր բոտ (bot)` պատասխանների ավտոմատ համակարգ, որն օգնում է բիզնեսներին եւ հաճախորդներին հաղորդակցվել: Դրա միջոցով բիզնեսները կարող են անվճար ուղարկել լուրեր, բովանդակությանը վերաբերող ծանուցումներ, ավտոմատ հաղորդագրություններ:
ManyChat-ի առավելություններից է այն, որ այն մեկ ինտերֆեյսում է համախմբում բոլոր մեսենջերները, ինչը թույլ է տալիս հաղորդակցվել միանգամից մեծ թվով հաճախորդների հետ:
Messenger-ի համար ManyChat-ի բոտն ակտիվացնելու համար պետք է այցելել այստեղ:
Telegram-ում 9 ամիս առաջ գործարկված` Միքայել Յանի ստարտափն այս պահին կառավարում է ավելի քան 155 հազ. բոտ, որոնք ամեն ամիս ուղարկում են ավելի քան 600 մլն հաղորդագրություն:
Սան Ֆրանցիսկոյում գործող ստարտափը օրեր առաջ հայտնվել է Product Hunt հարթակի առաջին հորիզոնականում:
«Մենք վերցրել ենք այն ամենը, ինչ սովորել ենք Telegram-ի հետ աշխատելիս, որպեսզի ստեղծենք լավագույն վիզուալ բոտը Messenger-ում»,- նշել է Միքայել Յանը Product Hunt-ում:
ManyChat-ը 500 Startups աքսելերատորի ստարտափներից է:
Միքայել Յանը ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանի որդին է: