13:01 | 27.05.16 | Նորություններ | exclusive 3761

    Growth Hacking Innovations մրցույթն ընդունում է հայտեր նաեւ Հայաստանից

    InnMind հարթակը՝ Innovare շվեյցարական ինովացիոն պլատֆորմի հետ համատեղ սկսել է Growth Hacking Innovations օնլայն մրցույթը, որի նպատակն է գտնել տեխնոլոգիական ստարտափների լավագույն բիզնես մոդելները:
     
    Մրցույթի եզրափակիչ անցածները հնարավորություն կստանան ընդգրկվել ներդրումային ռաունդում եւ ստանալ աջակցություն՝ զարգացնելու իրենց ստարտափը:

    Innovare-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եկատերինա Վորոնովան Itel.am-ին տեղեկացրել է, որ մրցույթին կարող են մասնակցել ստարտափներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Հայաստանից:

    Մրցույթը բաղկացած է լինելու 2 մասից՝

    1.    Բիզնես մոդելների դիզայնի օնլայն մրցույթ, որը կկայանա մայիսի 25-ից հունիսի 15-ը:
    2.    Եզրափակիչ՝ օնլայն փիչինգ, որի շրջանակում առաջին փուլի հաղթողները 10 րոպե կունենան իրենց բիզնես մոդելները ժյուրիին օնլայն ներկայացնելու համար  (հունիսի 23-հուլիսի 10):

    Հաղթողների անունները կհայտարարվեն հուլիսի 15-ին: Վերջիններս իրենց ստարտափների ներկայացման հնարավորություն կստանան: 

    «Գաղափարը եւ տեխնոլոգիան ստարտափի հաջողության կարեւոր բաղադրիչներն են: Սակայն առանց համապատասխան բիզնես մոդելի եւ պլանի՝ նախագիծը կարող է հավերժ մնալ ուղղակի նախագիծ: Մենք փնտրում ենք ստարտափների, որոնք հասկանում են, թե ինչ է բիզնես մոդելը եւ գիտեն, թե ինչպես այն ներկայացնել՝ օգտագործելով տարբեր գործիքներ»,- նշել է Եկատերինա Վորոնովան:

    Մրցույթին դիմելու մանրամասները եւ մրցանակների մասին տեղեկատվությունը հասանելի է այստեղ:   

    Եկատերինա Վորոնովայի հետ Itel.am-ի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ: