13:03 | 26.05.16 | Նորություններ | 5030

Beeline-ի աջակցությամբ կկայանա առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը

Beeline-ը եւ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը մայիսի 31-ին կանցնակցնեն առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողների պարգեւատրման արարողությունը:

Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:

Հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաեւ 23-25 եւ 36-50 տարիքային խմբերի ավելի քան 350 մասնակիցների շրջանում անցկացված ֆոկուս խմբերի  արդյունքում «Հայկական Փի Ար ասոցիացիա»-ն առանձնացրել է երեքական թեկնածու, կառույց եւ նախագիծ մրցանակաբաշխության 13 անվանակարգերից յուրաքանչյուրի համար:

Առաջին հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները կընտրվեն հետեւյալ անվանակարգերում. Տարվա մամուլի քարտուղար, Տարվա PR իրադարձություն, Տարվա իմիջային PR, Տարվա հրապարակային գործիչ,  Տարվա քաղաքական գործիչ, Տարվա մշակութային PR, Տարվա ֆինանսական PR, Տարվա ԶԼՄ, Տարվա ճգնաժամային կառավարում, Տարվա PR նախաձեռնություն, Տարվա պետական կառույց, Տարվա Հայաստանի բարեկամ, Հայկական բրենդ:

«Beeline-ը կարեւորում է հանրային կապերի ոլորտի աջակցությունը, որն այսօր Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ եւ, ինչպես մենք ենք համոզվել մեր փորձով, առանցքային դեր ունի ցանկացած ընկերության հաջողության գործում: Վստահ եմ, որ որ մրցանակաբաշխության թեկնածուների համար ընտրվել են ոլորտի լավագույն ներկայացուցիչները, ովքեր իրենց գործունեությամբ կդառնան հաջողության օրինակ եւ  նոր որակ եւ չափանիշներ կսահմանեն հանրային կապերի ոլորտի մասնագետների համար, այդպիսով նպաստելով վերջինիս զարգացմանը»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: