Գործարկվել է ՀՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցության օնլայն քարտեզը:
Այն պատրաստվել է «Ստարտափ Արմենիա» կազմակերպության կողմից:
Քարտեզում այս պահի ներկայացված են շուրջ 50 ստարտափներ եւ ընկերություններ, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում աշխատող կառույցներ՝ այդ թվում աքսելերատորներ, ինկուբատորներ, կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ:
«Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա ընդգրկելու համար նախ պետք է սկսենք հայկական ստարտափներին եւ ոլորտում աշխատող մյուս կառույցներին Հայաստանի քարտեզի վրա միավորելուց»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է «Ստարտափ Արմենիա»-ի հիմնադիր եւ նախագահ Հայկ Ասրիյանցը:
Նա հավելել է, որ քարտեզում ներկայացված տեղեկատվությունը պարբերաբար թարմացվելու է: