08:15 | 26.04.16 | Նորություններ | 3707

    «Սիներջի»-ն ՏՏ ուսանողների համար կազմակերպում է ամառային դպրոց

    «Սիներջի» ընկերությունը ՏՏ ուսանողների համար այս տարի եւս կազմակերպում է ամառային դպրոց:

    Երկամսյա վերապատրաստումը (հուլիս-օգոստոս) կիրականացվի երկու հիմնական ուղություններով՝ տվյալների բազա եւ Java ծրագրավորում:

    Ընկերությունում նշել են ամառային դպրոցին մասնակցելու առավելությունները՝

    -    Անվճար հնարավորություն է,
    -    Բուհը դեռ չավարտած աշխատանքի հնարավորություն «Սիներջի» ընկերությունում,
    -    Դասընթացներ եւ վարպետաց դասեր՝ փորձառու մասնագետների կողմից,
    -    Մասնակցություն Synergy IT School Hackathon-ին,
    -    Հավաստագրեր բոլորին:

    Մայիսի 17 եւ 18-ին «Սիներջի»-ն կազմակերպում է բաց դռների օր, որտեղ կներկայացվեն մանրամասներ ընդունելության կարգի եւ ուսումնական ծրագրերի վերաբերյալ:

    Բաց դռներին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

    Ամառային դպրոցի ընդունելությանը դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս դիմումը:

    «Սիներջի» ընկերությունը ՏՏ ուսանողների համար ամառային դպրոց է կազմակերպում 2003-ից: