07:07 | 25.04.16 | Նորություններ | exclusive 6737
Ապրիլի 23-ին ամփոփվել են ՆԱՍԱ-ի Space Apps Challenge 2016-ի շրջանակում Հայաստանում առաջին անգամ անցկացված լոկալ հաքաթոնի արդյունքները:
Itel.am-ին հաքաթոնի հայաստանյան ներկայացուցիչ X-Tech Creative Studios ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը տեղեկացրել է, որ Բյուրականի աստղադիտարանում անցկացված 24-ժամյա հաքաթոնին մասնակցել է 11 թիմ:
Հաքաթոնի հաղթող է ճանաչվել MARS LIVE նախագիծը:
Թիմը ստեղծել է մոբայլ հավելված, որը թույլ է տալիս մարդկանց գաղութի սիմուլյացիա ներկայացնել Մարսի վրա:
GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ եւ կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ, որոնք օգտվում են հավելվածից: Հավելվածն օգտվում է մի շարք API-ներից եւ իր մեջ հավաքում մեծաքանակ անհրաժեշտ ինֆորմացիա:
Արման Աթոյանի փոխանցմամբ՝ հաղթող թիմը Softline ընկերության կողմից նվեր է ստացել Samsung Galaxy S7 եւ GearVR սաղավարտ:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է PEPERONI թիմը, որը ներկայացրել է 2 նախագիծ:
Առաջին նախագիծը դրոնների կառավարման տեղեկատվական պլատֆորմ է՝ նախատեսված դռոնների թռիչքի անվտանգությունն ապահովելու համար:
Երկրորդ նախագիծն իրենից ներկայացնում է հատուկ երաժշտական հավելված՝ տիեզերագնացների սրտի աշխատանքը մոնիտորինգ անելու համար:
Ultimate Space Simulator նախագիծն էլ զբաղեցրել է 3-րդ տեղը:
Թիմը Unreal Engine 4-ի միջոցով մշակել էր դեպի Մարս ճանապարհորդության սիմուլացիա՝ 3D միջավայրում ստանալով գաղութ Մարսի վրա:
Նարինե Դանեղյան