08:04 | 21.04.16 | Նորություններ | 12893

PicsArt-ը $20 մլն-ի ֆինանսավորում է ստացել

Հայ մասնագետների մշակած PicsArt մոբայլ հավելվածը, որը նախատեսված է լուսանկարների խմբագրման համար, $20 մլն է ներգրավել DCM Ventures եւ Siguler Guff & Company ընկերություններից:

Ինչպես հաղորդում է Techcrunch-ը, ներգրավված միջոցները PicsArt-ը կուղղի Չինաստանի եւ Ճապոնիայի շուկաներում ստարտափի զարգացմանը:

Թեեւ PicsArt-ը չի հրապարակում, թե կոնկետ քանի օգտատեր ունի ասիական շուկայում, սակայն ընկերությանը գլխավոր մենեջեր Ուիլսոն Կրիգելի խոսքով` այն «բավականին մեծ եւ օրգանիկ աճող համայնք է», որը հիմնականում կենտրոնացած է Չինաստանում եւ Ճապոնիայում: 

«Նախատեսվում է լոկալիզացնել PicsArt ֆոտոխմբագրիչը՝ ասիական երկրների համար`ավելացնելով հատուկ այս շուկաներին հարմարեցված նոր clip art-ներ, տառատեսակներ եւ պիտակներ»,- գրում է Techcrunch-ը:

PicsArt-ը ֆոտոխմբագրիչ է եւ միավորում է արվեստասերներին: Այն համարում են Photoshop-ի եւ Instagram-ի խառնուրդ: