13:13 | 15.04.16 | Նորություններ | 3726

ՎիվաՍել-ՄՏՍ. Ապրիլի 18-ից կվերականգնվի 374 97 ցանցում ռոումինգի նախկին սակագինը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 18-ի 00:00-ից սկսած՝ 374 97 ցանցում ռոումինգում գտնվելիս զանգերի սակագինը կհաշվարկվի ինչպես նախկինում. 25 դրամ/րոպե մուտքային զանգերի համար, 45 դրամ/րոպե դեպի 374 97 եւ 374 47 ցանցեր ելքային եւ դեպի Հայաստան զանգերի համար:

374 97 ցանցում ռոումինգում 1 SMS հաղորդագրությունը, ինչպես նախկինում, կարժենա 40 դրամ: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով դեպի Հայաստան զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի 25 դրամ, իսկ «SMS Հայաստան» ծառայության միջոցով ուղարկված 1 SMS հաղորդագրության արժեքը՝ 20 դրամ:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին ընկերությունը ժամանակավորապես փոփոխել է 374 97 ցանցում ռոումինգի սակագները՝ դեպի 374 97 եւ 374 47 ցանցեր ելքային,  դեպի Հայաստան զանգերի մեկ րոպեի, ինչպես նաեւ վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրություների համար սահմանելով 5 դրամ սակագին: