07:17 | 15.04.16 | Նորություններ | 5550

    My Beeline Armenia հավելվածը նոր հնարավորություն ունի

    Beeline-ը հայտարարում է «My Beeline Armenia» բջջային հավելվածի նոր հնարավորության մասին:

    Ս.թ. ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները My Beeline Armenia հավելվածի միջոցով Mega շարժական ինտերնետի ծառայությունները միացնելու դեպքում կստանան գերարագ ինտերնետի կրկնակի ծավալ:   

    «Mega 150+», «Mega 300+» եւ «Mega 500+» շարժական ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300 ՄԲ, 600 ՄԲ եւ 1000 ՄԲ ծավալով գերարագ ինտերնետ՝ 150 ՄԲ, 300 ՄԲ եւ 500 ՄԲ փոխարեն։

    Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն համապատասխանաբար 90 դրամ, 150 դրամ եւ 200 դրամ օրավարձով:

    «Mega 150+», «Mega 300+» եւ «Mega 500+» ծառայությունները կարելի է միացնել My Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով` «Հատուկ առաջարկ» բաժնից կամ անձնական գրասենյակից (հավելվածի բջջային կամ վեբ տարբերակով):

    «My Beeline Armenia հավելվածից օգտվողների թիվն օրեցօր ավելանում է, եւ մենք շարունակում ենք կատարելագործել այն, որպեսզի Beeline ծառայություններից օգտվելը մեր հաճախորդների համար լինի առավելագույնս պարզ եւ հարմար: Մեր նոր ակցիայի շնորհիվ Beeline բաժանորդները, Մեգա ծառայություններին միանալով, այժմ կստանան բջջային ինտերնետի կրկնակի ծավալ, ինչը հավելվածից օգտվելը դարձում է նաեւ ավելի շահավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։