08:26 | 13.04.16 | Նորություններ | 1738

Տեղի է ունեցել BrainLab բիզնես հարթակի առաջին հանդիպումը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) գործարկել է BrainLab հարթակը:

ԻՏՁՄ-ում նշել են, որ BrainLab-ը բիզնես հանդիպումների ոչ պաշտոնական ֆորմատ է: Այն անցկացվում է միջազգային եւ տեղական առաջատար կազմակերպությունների ղեկավարների փորձի փոխանակման, բիզնես հարաբերությունների ստեղծման ու զարգացման նպատակով:

BrainLab-ն առաջին հանդիպման շրջանակում հյուրընկալել է ամերիկյան «Կալիքս» ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ Դեյվիդ Սեդային:

«Կալիքս» ընկերությունը հեռահաղորդակցության եւ ծրագրային ապահովման  առաջատար մատակարարներից է: Մինչ այս, Դեյվիդ Սեդան 12 տարի աշխատել է Apple ընկերությունում՝ որպես մարքեթինգի պատասխանատու, զբաղեցրել է նաեւ  Cisco եւ Hewlett Packard ընկերությունների վաճառքի եւ մարքեթինգի տնօրենի պաշտոնը:

BrainLab-ի առաջին հանդիպմանը մասնակցել են BSC, CQG, EIF, Harmonia Foundation, Macadamian, Monitis, PicsArt, Ucom, VOLO, ինչպես նաեւ միջոցառման աջակից ArmAs ընկերությունների ներկայացուցիչները:

ԻՏՁՄ-ում նշել են, որ այս նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու: