13:27 | 12.04.16 | Նորություններ | 4671

ՄոբիԴրամը համագործակցում է Skrill վճարային համակարգի հետ

ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, համագործակցում է Skrill վճարային համակարգի հետ:

Համագործակցության արդյունքում մինչեւ ս.թ. ապրիլի 30-ը տրվում է առանց միջնորդավճարի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորություն:

Գանձվում է միայն արտարժույթի փոխարկման վճարը:

«Հաճախորդներին նոր գործիքներ առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի նպաստել սպասարկման ոլորտի բարելավմանը եւ կրճատել ժամանակի անհարկի կորուստը: Միջազգային ճանաչում եւ Եվրամիության տարածքում գործունեության ծավալման արտոնություն ունեցող Skrill վճարային համակարգի հաճախորդները կարող են մատչելի եւ ապահով դրամական փոխանցումներ կատարել աշխարհի 200 երկրից»,- ասված է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:

ՄոբիԴրամի հաշվին փոխանցում կատարելու համար գործարքն իրականացնողին անհրաժեշտ է իմանալ ստացողի բջջային հեռախոսի համարը եւ անունը:
 
ՄոբիԴրամի ծառայությունների ցանկն անընդմեջ ընդլայնվում է: