14:38 | 11.04.16 | Նորություններ | 4895

    Բակո Սահակյանն ընդունել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենին

    ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին:

    Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

    Հատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 1-4-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի հանրապետության մի շարք բնակավայրերում ստեղծված իրավիճակին:

    Բակո Սահակյանը կարեւորել է մասնավոր հատվածի դերը տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու գործում՝ նշելով, որ նրանց ներդրումը մեծապես կնպաստի նախատեսված աշխատանքների հաջող իրականացմանը: