12:27 | 12.04.16 | Նորություններ | 5009

Բացվել է «Յուքոմի» գլխամասային սպասարկման կենտրոնը

Այսօր Հյուսիսային պողոտայում վերաբացվել է «Օրանժ Արմենիայի» արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ամբողջ գործընթացը:

Որպես «Յուքոմի» խորհրդանիշ եւ գլխամասային սպասարկման նոր կենտրոն՝ Հյուսիսային պողոտայի սրահն այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին:

Ընկերությունում նշել են, որ «Օրանժ Արմենիայի» բոլոր՝ մարզային եւ երեւանյան սրահները կվերափոխվեն «Յուքոմի»՝ նոր բրենդով, խորհրդանիշով եւ նոր գաղափարներով:

«Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն «Յուքոմի» բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն «Յուքոմի» սպասարկման կենտրոններ»,- նշել են ընկերությունում:

Երեւանում «Յուքոմի» կենտրոններ է այցելել նաեւ նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան:

«Երբ խոսում ենք երկու ընկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ «Յուքոմի» համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում «Յուքոմին» եւ վստահեցնում, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»,- ասել է Դեյվիդ Սեդան: