12:11 | 07.04.16 | Նորություններ | 5765

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմի անվճար ձեռքբերման տարբերակ

Այժմ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որեւէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi շարժական մոդեմը կարելի է ստանալ անվճար:

Իսկ «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 3000 դրամով:

Ինչպես եւ նախկինում, այս սակագնային պլաններին եւ փաթեթներին կարելի է բաժանորդագրվել նաեւ 12 ամսով եւ մոդեմը ստանալ հատուկ պայմաններով:

Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) շարժական Wi-Fi մոդեմի գինը 39 900 դրամ է:

«Գերարագ ինտերնետի օգտագործողներն այս առաջարկի շնորհիվ հնարավորություն կունենան մատչելի ամսավճարի դիմաց միանալ սակագնային պլաններից մեկին եւ անվճար ձեռք բերել «ՄՏՍ Hay-Fi» 4G մոդեմը՝ մի քանի սարք միացնելու հնարավորությամբ: Այս մոդեմի առավելությունը շարժական լինելն է, ինչը թույլ է տալիս վայելել ինտերնետը՝ որտեղ էլ օգտագործողը գտնվի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: