11:29 | 07.04.16 | Նորություններ | 10047

ԻՏՁՄ-ն հանդես է եկել բանակին սատարող երկու նախաձեռնությամբ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՀՏ համայնքի մասնագիտական ներուժը միավորելու եւ հայկական բանակի մարտունակությունը բարձրացնելու նպատակով հանդես է եկել երկու նախաձեռնությամբ:

ԻՏՁՄ-ում տեղեկացրել են, որ ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարեւորագույն խնդիրների լուծմանը: Հաշվեհամարն է՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ, ՀՀ դրամ 19300 52916980200:

Միությունը նախաձեռնել է նաեւ ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակում սկսել է հավաքագրել ՏՏ ընկերությունների մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ 

«Վերջին օրերի ռազմական գործողությունները կարեւոր դասերից է ինքնակազմակերպման եւ դրանով առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար:
ԻՏՁՄ-ն համոզված է, որ ՏՀՏ ոլորտն ամբողջությամբ պատրաստակամ է իր մասնակցությունն ունենալու հայկական բանակի մարտունակության բարձրացմանը, Արցախյան ազատամարտին աջակցությանը, պատերազմի հետեւանքների վերացմանը»,- ասված է միության տարածած հայտարարության մեջ: