06:45 | 15.03.16 | Նորություններ | 3518

Beeline-ը թվայնացնում է ֆիքսված կապը Կոտայքի մարզում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ-ների) եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղղված աշխատանքները:

Մասնավորապես, 2016թ. մարտ ամսին մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Կոտայքի մարզի Առինջ համայնքում:   

Արդիականացման աշխատանքների ավարտը նախատեսված է ապրիլի 15-ին:    
 
«Beeline-ը շարունակում է ցանցի արդիականացման աշխատանքները երկրի ողջ տարածքում` ավելի ու ավելի մեծ թվով բնակավայրերում հասանելի դարձնելով մեր պարզ եւ հարմար ծառայությունները: Ներկայումս ընթացող թվայնացման աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու Beeline-ի ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններից նոր որակով»,-  նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։