12:22 | 14.03.16 | Նորություններ | 3356
Beeline-ը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ, հայտարարում է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի ավարտի եւ երրորդ փուլի մեկնարկի մասին:
Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։
Ծրագրի ավարտական փուլում, 20 երիտասարդներ ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի եւ խորհրդատվության շնորհիվ մշակել եւ ներկայացրել են իրենց բիզնեսը հիմնադրելու գործարար նախագծերը:
Նախագծերը գտնվում են ոլորտի մասնագետների կողմից գնահատման փուլում, որից հետո անհրաժեշտ փոփոխությունների եւ խորհրդատվության միջոցով դրանք կբարելավվեն, այնուհետ ՀԳՀՄ եւ Հայաստանում Beeline–ի աջակցությամբ այդ բիզնես ծրագրերի հեղինակները կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:
«Համոզված եմ, որ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում։ Իսկ մենք էլ մեր հերթին «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում կաջակցենք նրանց գրանցելու իրենց բիզնեսը եւ ստանալու մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցություն բիզնեսը վարելու ճանապարհին՝ փոխելով երիտասարդների կյանքը դեպի ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։