17:51 | 08.02.16 | Նորություններ | 3983
Փետրվարի 7-ը հայտարարվել է համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնության նպատակն է կանխել էլեկտրոնային հաղորդակցման դարաշրջանում հայերեն տառերի` գործածությունից դուրս գալը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը առաջինն է մշակել տեխնոլոգիական լուծում, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս վայելելու տեղեկատվությունը մայրենի լեզվով ստանալու առավելությունները:
Այս մասին ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
2015թ. հունիսի 11-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է հերթական նորամուծությունը, որի շնորհիվ սմարթֆոնից օգտվող բաժանորդներն ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները ստանում են հայատառ: Նույն հաջողությամբ ՝ նախկինում գրադարձության (տրանսլիտերացիայի) միջոցով ռուսերեն կարճ հաղորդագրություն ստացող բաժանորդները կարճ հաղորդագրությունները ստանում են կյուրեղատառ (ռուսատառ):
Սմարթֆոնից օգտվող բաժանորդները տեղեկատվական կարճ հաղորդագրությունները շարունակում են ստանալ նախկինում իրենց իրականացրած կարգավորումներից ելնելով. այսինքն՝ այն լեզվով, որով մինչեւ այժմ ստացել են այդ հաղորդագրությունները: Նորարարությունը չի կրում կոմերցիոն բնույթ:
Բացի այդ, ընկերության սպասարկման կենտրոններում մատուցվող ծառայությունների դիմաց վճարած կամ իրենց կանխավճարային հաշիվը լիցքավորած բաժանորդները, իրականացրած գործարքի վերաբերյալ ստանում են ծանուցում՝ կարճ հաղորդագրության տեսքով: Սմարթֆոնից օգտվող բաժանորդները՝ եւ՛ ընկերության կողմից ուղարկվող տեղեկատվական կարճ հաղորդագրությունները, եւ՛SMS-ծանուցումները ստանում են լատինատառ, ռուսատառ կամ հայատառ՝ կախված նախկինում իրականացրած կարգավորումներից: Դրանք, ի դեպ, կարող են փոխվել՝ ըստ բաժանորդի ցանկության: