11:55 | 08.02.16 | Նորություններ | exclusive 4400
Փետրվարի 6-ին «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվել է «Ծրագրավորողի օր»-ը։
Itel.am-ին ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վարդան Պողոսյանը պատմել է, որ միջոցառումը կայացել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում:
«Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց նորագույն տեխնոլոգիաների եւ ավտոմատացված համակարգերի, քանի որ նրանք գրեթե ամբողջությամբ ներթափանցելով մեր առօրյա` կյանքը դարձնում են առավել հարմարավետ, եւ տեղեկատվության անսահմանափակ հոսքերի շնորհիվ նպաստում հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը։ ՏՏ գերակա ճյուղերից է ծրագրավորումը, որը ճանաչվել է դարի մասնագիտություն։ Ծրագրավորման պրոգրեսիվ զարգացմանը զուգընթաց շատ կարեւոր է մասնագետների միջեւ փորձի փոխանակմանն ու ոչ ֆորմալ ուսուցմանն ուղղված միջացառումների կազմակերպումը»,- ասել է Վարդան Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը նշել է, որ միջոցառումը շարունակական բնույթ է կրելու եւ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը իրենց ՀԿ-ն, համագործակցելով Հայաստանի ՏՏ առաջատար ընկերությունների եւ կրթական հաստատությունների հետ, կազմակերպելու է տարաբնույթ միջոցառումներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Երիտասարդ ծրագրավորողներ»-ի անցած ուղին, իսկ ավագ սերնդի մասնագետները երիտասարդների հետ կիսվել են տարիների ընթացքում ձեռք բերած իրենց փորձով եւ հմտություններով։
ՀԿ-ի ծրագրավորման բաժնի ղեկավար Սուրեն Էդիլյանն էլ իր ելույթում խոսել է նորագույն տեխնոլոգիաների եւ ծրագրավորման սկզբնավորման, զարգացման, ժամանակակից ՏՏ հսկաների գործունեության մասին։ Նա անդրադարձել է նաեւ համաշխարհային ՏՏ ոլորտում մեծ ներդրում ունեցող հայազգի մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար Երվանդ Կողբետլյանցի կենսագրականին։
Միջոցառման ավարտին «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ի նախագահ Հակոբ Մուրադյանը նորընտիր անդամներին հանձնել է անդամակցության քարտերը։
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը