Gmail-ը եւ WhatsApp-ը հատել են ամսական 1-ական մլրդ ակտիվ օգտատերերի սահմանը` փաստելով, որ աշխարհի բնակչության 1/7-ը օգտվում է դրանցից:
Այս մասին այս շաբաթ գրեթե միաժամանակ հաղորդել են Facebook եւ Google ընկերությունները:
Այսպիսով, Gmail-ը դարձել է Google-ի 7-րդ պրոդուկտը, որն անցել է ամսական 1 մլրդ ակտիվ օգտագործողների սահմանագիծը (Search, Chrome, Android, Google Play, Maps եւ YouTube), իսկ WhatsApp-ը՝ Facebook-ի նման ցուցանիշ արձանագրած 2-րդ հավելվածը (առաջինը Facebook-ն է):
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գովեստի խոսքեր է հղել WhatsApp-ի համահիմնադիրներ Յան Կումի եւ Բրայան Էկտոնի հասցեին: Նա ընդգծել է, որ շատ քիչ թվով ընկերություններ կարող են հասնել նման արդյունքի: