15:15 | 28.12.15 | Նորություններ | 5496

«Ռոստելեկոմը» «Բայրամյան» ՀԿ-ին տրամադրել է հեռուստատեսային ծառայություն

«Ռոստելեկոմը» Իջեւան քաղաքում գործող «Բայրամյան» սոցիալական բարեգործական ՀԿ-ի մանկապարտեզին, կրթական հաստատությանը տրամադրել է հեռուստատեսային ծառայություն՝ մանկապարտեզի եւ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական ծրագրերի կամակերպման նպատակով։:

Հեռուստացույցը ՀԿ-ին է տրամադրել «Ռոստելեկոմի» գործընկեր «Վեգա» ընկերությունը:

«Բայրամյան» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության մանկապարտեզ մանուկները հաճախում են անվճար հիմունքներով, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին կենտրոնը հյուրընկալում է հաշմանդամություն ունեցող երեխաների, կազմակերպում նրանց առօրյան՝ անվճար կրթական եւ զարգացնող ծրագրեր իրականացնում ՀԿ-ի տարածքում, ապահովում նրանց այցելությունը «Թումո» կենտրոն, ինչպես նաեւ իրականացնում այլ ծրագրեր դպրոցահասակների համար։