13:44 | 24.12.15 | Հոդվածներ | exclusive 13129

Ամենանորաձեւ գրասենյակները. Ginosi

Հարմարավետ գրասենյակը յուրաքանչյուր ընկերության հաջողության գրավականն է: Որքան լավն են գրասենյակային պայմանները, այնքան ավելի հեշտ եւ արդյունավետ է ստեղծագործելը:

Աշխարհում, որպես կանոն, տեխնոլոգիական ընկերություններն ունեն ամենանորարար գրասենյակները: Հայաստանում եւս, ՏՏ-ի զարգացմանը զուգահեռ, ավելանում է դրանց թիվը:

Itel.am-ն այս շարքում ներկայացնում է Հայաստանում գործող՝ նոր եւ համարձակ լուծումներով ՏՏ գրասենյակները:

2010-ից գործող հայկական Ginosi ընկերությունը բնակարանների կարճաժամկետ վարձակալության միջազգային ցանց է, որի գլխամասային գրասենյակը Երեւանում է:

Չնայած նրան, որ Ginosi-ն ավելի շատ բնակարանային բիզնես է, այն ունի նաեւ ՏՏ մեծ թիմ: Վերջինիս մշակած «բոլորը մեկում» ծրագրային համակարգը թույլ է տալիս կառավարել կառույցների ու աշխատակիցների գործունեությունն ամբողջ աշխարհում:

Ginosi-ում տիրում է ամանորյա տրամադրություն


Այստեղ աշխատում է 63 մարդ, իսկ ՏՏ թիմը բաղկացած է 19 մասնագետից


ՏՏ թիմի համար  համար նախատեսված Open space-ը՝ վերեւից: Բարձր առաստաղը եւ հետաքրքիր դիզայնն անմիջապես աչք են շոյում


Կադր ներքեւից




Մոնիտորինգի մեծ էկրանը եւ «դրական լիցքերով» դուռը


Սենյակի բնական եւ արհեստական ծառերը՝ դեմ դիմաց


Այստեղ անգամ կիտրոն է աճում :)


Ginosi-ի փափուկ աստիճանները




Ginosi-ի հայտնի «սենյակ-ձվիկը», որը աշխատողների սիրելի վայրերից է


Թիմի փոքրիկը՝ Ginosik :)


Հյուրասիրություն Ginosi-ում




Գրասենյակի համեղ անկյունը


Այստեղ կարեւորում են նաեւ առողջ ապրելակերպը


Խորհրդակցությունների սենյակներից մեկը


Հայկական մոտիվներով սենյակը. տարազներով ֆոտոշարք


Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի