15:20 | 17.12.15 | Նորություններ | 1085

Այս տարի 26 ՏՏ ընկերություն հանդիպել է աշակերտների հետ

ՏՏ ոլորտի 26 ընկերությունների ներկայացուցիչները «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական նախաձեռնության շրջանակում հանդիպել են 70 դպրոցների աշակերտների հետ:

Տարեսկզբին մեկնարկած նախաձեռնությունն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):

Ինչպես հայտնել են ԻՏՁՄ-ից, ծրագրի նպատակն է, որ ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն ընտրի առնվազն մեկ դպրոց եւ պարբերաբար հանդիպի աշակերտներին՝ նրանց շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձեւավորելու եւ, առհասարակ, մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու նպատակով: 

Ընկերության աշխատակիցները դպրոցականներին ներկայացնում են իրենց գործունեությունը, կիսվում հաջողության պատմություններով, ներկայացնում ՏՏ ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաեւ հյուրընկալում դպրոցականներին իրենց նորարար գրասենյակներում: