12:01 | 17.12.15 | Նորություններ | exclusive 8269

Ամանորյա level-ներ՝ Shadowmatic-ում

Հայկական Shadowmatic խաղն ամանորյա տոների կապացությամբ ներկայացրել է խաղի թարմացված տարբերակը (updated version)՝ ավելացնելով տոներին առնչվող 11 նոր մակարդակ (level):

Itel.am-ի հետ զրույցում Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը նշել է, որ ամանորյա տարբերակում ներկայացված է խաղի նոր սենյակ: Թարմացվել է նաեւ երաժշտությունը:

«Ավելացված մակարդակներով հանդերձ՝ Shadowmatic-ն արդեն 94 մակարդակ ունի: Թարմացվել է նաեւ գրաֆիկական շարժիչը՝ նոր փուլերում ապակյա կամ սառցե օբյեկտների վիզուալացման համար»,- տեղեկացրել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Shadowmatic-ը Apple ընկերության կողմից ճանաչվել էր 2015թ. լավագույն հավելված Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում եւ մի քանի այլ երկրներում:  

Այս տարվա հունիսին էլ խաղն արժանացել էր Apple Design Awards մրցանակին:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն: