17:56 | 16.12.15 | Նորություններ | 3238

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է նոր Startphone սակագնային պլան

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Startphone սակագնային պլանն այսուհետ հասանելի է նաեւ 8500 դրամ ֆիքսված ամսավճարով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ 8500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդն ամսական ստանում է 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 3000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ SMS ուղարկելու հնարավորություն (բարեխիղճ օգտագործման պայմանով. մինչեւ 1000 SMS՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում):

Սակագնային պլանին կարելի է բաժանորդագրվել 18 կամ 24 ամսով: Ի դեպ, նշված ժամկետով բաժանորդագրության դեպքում «Samsung», «Huawei», «Lenovo», «HTC» եւ «BLU» ընկերությունների արտադրության մի շարք սմարթֆոններ կարելի է ստանալ 1 դրամով:

Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել առանց բաժանորդագրության, ինչպես նաեւ ապառիկ: