12:14 | 16.12.15 | Նորություններ | 4347

«Յուքոմը» ներկայացրել է ամանորյա առաջարկներ

«Յուքոմ» ընկերությունը, Ամանորին ընդառաջ, անակնկալներ է պատրաստել իր բաժանորդների համար:

«Ամանորյա տոների ընթացքում «Յուքոմ» ընկերության բոլոր բաժանորդները կվայելեն վառ եւ  հետաքրքիր հեռուստաեթեր եւ շատ արագ ինտերնետ»,- նշել են ընկերությունում:

«Triple Play» փաթեթի բոլոր բաժանորդները երկու ամիս շարունակ կունենան մինչեւ 100Մբ/վ արագությամբ ինտերնետ, կդիտեն «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր HD ալիքները, ինչպես նաեւ որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

Ինտերնետի արագությունը, կախված սակագնային փաթեթից, կավելանա հետեւյալ կերպ՝



«U!TV» փաթեթի բաժանորդները հնարավորություն կունենան դիտել «Յուքոմի» հեռուստատեսային փաթեթում ներառված բոլոր HD ալիքները,  ինչպես նաեւ որպես նվեր կստանան «Յուքոմի» տեսավարձույթի «New Year» բաժնից 24 ֆիլմ դիտելու հնարավորություն:

«U!Net»  փաթեթի բաժանորդներնը կստանան  մինչեւ 100Մբ/վ արագությամբ ինտերնետ՝ կախված իրենց սակագնային փաթեթից՝



Բացի այդ, «Յուքոմ» ընկերության Triple Play եւ U!TV փաթեթների բաժանորդները հնարավորություն կունենան դիտել նոր՝ Ձմեռ Պապի հեռուստաալիքը (Телеканал Деда Мороза):

Ամանորյա առաջարկը կգործի 2015թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2016թ. հունվարի 31-ը: