10:53 | 10.12.15 | Նորություններ | 8083

Shadowmatic-ը՝ AppStore-ի 2015թ. լավագույն խաղերի ցանկում

Հայկական Shadowmatic խաղը Apple ընկերոււթյան կողմից ճանաչվել է 2015թ. լավագույն հավելված միանգամից մի քանի երկրում:

Խաղը լավագույնն է ճանաչվել է Ճապոնիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Հնդկաստանում եւ այլն: 

Shadowmatic-ը նաեւ AppStore-ի 2015թ. լավագույն գլոբալ հավելվածների ցանկում է:

“Շատ ուրախ ենք, որ 2015թ. լավագույն խաղերի ցանկում հայտնվելուց բացի մի շարք երկրներում այն ճանաչվել է որպես տարվա լավագույն խաղ (Game of the Year): 2015թ. Triada Studio-ի համար հաջող տարի էր: Նոր նախագծերով կներկայանանք արդեն 2016 թ-ին”,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խաղն արժանացել էր Apple Design Awards մրցանակին:

Երեւակայությունը զարգացնող Shadowmatic 3D փազլային խաղը թողարկվել է 2015թ. հունվարին հայկական համակարգչային գրաֆիկայի շուկայի երկարամյա առաջատար Triada Studio ընկերության կողմից: Խաղը հասանելի է 13 լեզուներով, այդ թվում՝ հայերեն