17:08 | 09.12.15 | Նորություններ | 3963

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հին չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ 2015թ. դեկտեմբերի 22-ից սկսած՝ 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2011 թ. դեկտեմբերի 31-ը ընկերության կողմից վաճառված, սակայն չօգտագործված վերալիցքավորման քարտերը կհանվեն շրջանառությունից եւ այլեւս օգտագործման ենթակա չեն լինի:

Այն բաժանորդներն, ովքեր ունեն նշված քարտերից, սակայն մինչ օրս չեն օգտագործել, կարող են օգտագործել դրանք մինչեւ 2015թ. դեկտեմբերի 21-ը (ներառյալ):

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է այցելել պաշտոնական կայք կամ զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով: