16:18 | 04.12.15 | Նորություններ | 5237

    «Ռոստելեկոմը» Տիմատիի եւ Էլուանի հայաստանյան համերգի հովանավորն է

    «Ռոստելեկոմը», հանդիսանալով «Տիմատի (timatimusic.com) եւ Էլուան» հայաստանյան համերգի գլխավոր հովանավոր, դեկտեմբերի 6-ին հրավիրում է հիփ-հոփ ոճի բոլոր սիրահարներինԵրեւանի Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։

    Մինչ համերգը՝ ժամը 17։00-19։00-ը, հյուրերին սպասում են անակնկալներ բոլոր հովանավորների կողմից՝ ներկայացված առանձին տաղավարներում։

    Համերգի ընթացքում երգիչները կներկայացնեն իրենց երգացանկի ամենահայտնի եւ սիրված կատարումներից, ինչպես նաեւ հանդես կգան զուգերգերով։

    ««Ռոստելեկոմի» համար այս համերգը հանդիսանում է Սմարթ հեռուստատեսության մասին իրազեկման արշավի եզրափակիչ՝ երեւանյան փուլը։ Մինչ այդ համերգներ եւ այլ միջոցառումներ են տեղի ունեցել Կապան, Աբովյան եւ Վանաձոր քաղաքներում հայ աստղերի մասնակցությամբ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: