17:10 | 03.12.15 | Նորություններ | 4003

Beeline-ը եւ ՀՀ Քննչական կոմիտեն կհամագործակցեն

Հայաստանում Beeline-ը եւ ՀՀ Քննչական կոմիտեն ստորագրել են հուշագիր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման հարցերի շուրջ փոխգործակցության վերաբերյալ: 

Beeline-ում նշել են, որ փաստաթուղթը նպատակ ունի բարձրացնել ընկերության եւ ՀՀ Քննչական կոմիտեի փոխհամագործակցության արդյունավետությունն ինտերնետ հասանելիության ծառայությունների, անձնական տվյալների եւ հեռախոսազանգերի վերծանումների մանրամասների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հարցում:  

«Հայաստանում կապի բոլոր օպերատորները դատարանների որոշումների հիման վրա Քննչական կոմիտեին տրամադրում են տարատեսակ տեղեկատվություն: Նախկինում հստակ կանոնակարգի բացակայության եւ փոստով առաքման պատճառով փաստաթղթերի տրամադրումը երկար ժամանակով երկարաձգվում էր: Նոր տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրման, ինչպես նաեւ գործընթացը կանոնակարգելու կողմերի պատրաստակամության շնորհիվ այդ ժամկետները կկրճատվեն հինգից տաս անգամ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծրագրին հասանելիություն կունենա մեկ անձ՝ մեկ համակարգչի միջոցով։