11:15 | 02.12.15 | Նորություններ | 3850

Orange Հիմնադրամն ամփոփել է «Լույս հայի աչքերին» ծրագրի 2015թ. արդյունքները

Orange Հիմնադրամը եւ Հայկական ակնաբուժության նախագիծն (ՀԱՆ) ամփոփում են «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում այս տարի իրականացված աշխատանքների արդյունքները:

2011-ից ի վեր այս համագործակցության շնորհիվ Հայաստանի մարզերի շուրջ 87 700 բնակիչ անվճար օգտվել է ակնաբուժական որակյալ ծառայություններից։ 

2015թ. ծրագրում ընդգրկվել են Կոտայքի, Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերը:

««Լույս հայի աչքերին» ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ արդեն 5 տարի շարունակ, Orange Հիմնադրամի կարեւորագույն նախաձեռնություններից է, քանի որ այն օգնում է տասնյակ հազարավոր մարդկանց՝ իրական ու շոշափելի փոփոխություն բերելով նրանց կյանքում: Հպարտությամբ նշում ենք, որ այս համագործակցության ընթացքում արդեն ավելի քան 87 000 մարդ օգտվել է բարձրակարգ ակնային ծառայություններից, սակայն, դեռեւս կարիք կա  ծրագիրը շարունակելու. այսպիսով՝ մյուս տարի Աչքի շարժական հիվանդանոցը կրկին կմեկնարկի իր շրջայցը Հայաստանի մարզերով»,- նշել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

2011-2015 թթ. Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 61 394 մեծահասակ եւ 26 301 երեխա ակնային զննում է անցել: