17:43 | 01.12.15 | Նորություններ | 6887
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ այս տարի 40 ընտանիք արդեն ավարտել է իր կիսակառույց տան շինարարությունը եւ/կամ վերանորոգել է իր տունը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում մասնակցել են Մանուկյանների բնակարանամուտի հանդիսությանը:
«Ավելի մեծ երջանկություն, քան սեփական տուն ունենալու վաղեմի երազանքն իրականացված տեսնելը՝ թերեւս դժվար է պատկերացնել: Ուրախ ենք, որ արդեն մի քանի տարի մասնակցում ենք մի նախագծի, որն այսքան աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ ընտանիքների: Նրանց համար նոր տունը նոր սկիզբ է՝ հայրենի հողի վրա ապրելու կամքն ամրապնդելու, ապագայի նոր ծրագրեր կազմելու առումով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: