17:08 | 01.12.15 | Նորություններ | 4073
«Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում «Азбука Интернета» ձեռնարկի խմբաքանակը պաշտոնական պայմաններում փոխանցվել է Հայաստանի Ազգային գրադարանի պահոց։
«Այս ուսումնական ձեռնարկը մեծ օգնություն է միջին տարիքի բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են օգտվել համակարգչից եւ Ինտերնետից։ Յուրաքանչյուրն ուղղակի ընթերցելով ձեռնարկում զետեղված նյութը հեշտությամբ «կընկերանա» համակարգչի հետ։ Շնորհիվ համակարգչային սրահի եւ ուսումնական նյութերի՝ շատերն իրենց համար կբացահայտեն անսահման տեղեկատվության աղբյուրը՝ ինտերնետը»,- ասել է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Յուլիանա Սոկոլենկոն։
Ռուսաստանի գիտության եւ մշակույթի երեւանյան կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինը նույնպես կարեւորել է ձեռնարկի առկայությունը Ազգային գրադարանից օգտվող միջին տարիքի բնակչության համար: