11:28 | 01.12.15 | Նորություններ | exclusive 3334

Գործարկվել է Dictoro սպորտային հարթակի Android տարբերակը

Հայկական Dictoro սպորտային հարթակը, որտեղ կարելի է կանխատեսել ֆուտբոլի եվրոպական առաջնությունների հանդիպումների հաշիվները, այսուհետ հասանելի է նաեւ որպես մոբայլ հավելված:

Dictoro-ի հիմնադիր Հայկ Արամյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ գործարկվել է Dictoro-ի Android տարբերակը:

«Մոբայլ հավելվածը նույն կերպ է աշխատում, ինչպես կայքը։ Առաջիկայում պատրաստ կլինի նաեւ iOS տարբերակը: Ինչ վերաբերում է օնլայն հարթակին, ապա այն արտերկրից արդեն շուրջ 100 օգտատեր ունի»,- նշել է Հայկ Արամյանը:

Նրա խոսքով՝ կայքի այցելուների թիվը նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 5 անգամ՝ ավելի հետաքրքիր դարձնելով պայքարը մասնակիցների միջեւ։

«Կայքում կան նաեւ նոր հնարավորություններ։ Դուք այժմ կարող եք հետեւել ֆուտբոլային հանդիպումների հաշիվներին, թիմերի կազմերին եւ հանդիպմանը վերաբերող այլ մանրամասներին՝ օնլայն տարբերակով»,- ասել է նա:

Այսօրվանից մեկնարկում է մրցանակային ֆոնդով առաջնություն, որին անվճար կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Dictoro-ի մասին ավելի մանրամասն՝ այստեղ: