14:45 | 25.11.15 | Նորություններ | 2975

«Beeline երեխաների զարգացման անկյուններ»՝ Արագածոտնի մարզում

Beeline-ը՝ Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ, «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հայտարարում են Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում եւ Շենավան համայնքի միջնակարգ դպրոցում «Beeline երեխաների զարգացման անկյունների» բացման մասին:

Ծրագրի շրջանակում ներառական կրթությամբ զբաղվող մասնագետներն անցել են վերապատրաստման դասընթացներ եւ խորհրդատվություն: Բացված կենտրոնները զինվել են հատուկ զարգացնող խաղերով եւ գրականությամբ, երեխաներին տրամադրվել են Մանկական զարգացման հիմնադրամի արտադրած զարգացնող խաղեր։

«Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, սակայն մենք պետք է մի փոքր ավելի ուշադիր լինենք հատուկ կարիքներով երեխաների հանդեպ։ Համապատասխան ուսումնական պայմանների ապահովումը եւ ներառական կրթության որակի բարձրացումն առանցքային նշանակություն ունեն նրանց մտավոր ներուժի զարգացման գործընթացում։ Համոզված եմ, որ Beeline կենտրոնների միջոցով մենք կկարողանաք օգնել երեխաներին դարձնել իրենց կյանքն ավելի լավը»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։