10:26 | 25.11.15 | Նորություններ | 1000

Գյումրիի դպրոցականները կցուցադրեն իրենց պատրաստած խաղերը

Այսօր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների պատրաստած համակարգչային խաղերի ցուցադրությունը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ)՝ ԳՏԿ-ի հետ համատեղ, այս տարվա ամառային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի եւ վեբ կայքերի պատրաստում:

Ամառային դպրոցին մասնակցել են Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտներ: 

Ծրագրի նպատակն էր աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաեւ գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաեւ գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսա¬կան գիտելիքներն ամրապնդելու եւ կիրառելու նպատակով: