13:56 | 25.11.15 | Նորություններ | 2572

The Hour of Code միջոցառումն ընդունում է մասնակցության հայտեր

Դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (The Hour of Code) միջոցառումը, որի նախաձեռնողներն են «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան»-ը (ՄԻԿ Հայաստան) եւ «Այբ» դպրոցը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձեւաչափ է, որը համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի`աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:

Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաեւ զարգացնելու տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները:

Հայաստանում երկրորդ անգամ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է մինչեւ դեկտեմբերի 13-ը գրանցվել այստեղ:

ՄԻԿ Հայաստանում հայտնել են, որ միջոցառմանը մասնակցելու համար ծրագրավորման որեւէ լեզվի իմացություն պարտադիր չէ, չկա նաեւ տարիքային սահմանափակում: Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համակարգիչ, ականջակալ եւ համակարգչի սնուցման սարք, իսկ տարրական դպրոցի մասնակիցները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ:

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: