12:05 | 23.11.15 | Նորություններ | 2530

Dronify հայկական խաղը՝ արդեն AppStore-ում

Գործարկվել է հայկական Dronify ստրատեգիական ժանրի ինտերակտիվ խաղի iOS տարբերակը:

Altacode ընկերության մոբայլ թիմի մշակած խաղի Android տարբերակը գործարկվել էր օրեր առաջ:

Հիշեցնենք, որ խաղի առաքելությունն է դրոնների օգնությամբ փրկել մոլորակները թշնամիներից՝ դրանք ոչնչացնելու միջոցով:

Խաղացողը պետք է մշակի ռազմավարություն եւ դասավորի դրոնները՝ ընտրելով մասնագիտություն, հատուկ հմտություններ եւ այլ հետաքրքիր գործիքներ, ավելի հզոր եւ փորձառու դառնալու նպատակով: Սա կօգնի դիմակայել աստիճանաբար հզորացող թշնամուն:

Dronify խաղի մասին Itel.am-ի անդրադարձը՝ այստեղ

Նարինե Դանեղյան