08:37 | 21.11.15 | Նորություններ | 1055

Facebook-ը կօգնի ավելի հեշտ տանել սիրելիի հետ բաժանումը

Facebook-ը մշակել է նոր գործառույթ, որը թույլ կտա ավելի հեշտ վերապրել նախկին սիրելիի հետ վիրտուալ կապվածությունը:

Այս մասին սոցցանցը հայտարարել է նախօրեին իր պաշտոնական բլոգում:

«Այսօրվանից մենք սկսում ենք գործիքների փորձարկում, որոնք թույլ կտան մարդկանց օնլայն կառավարել իրենց շփումը նախկին սիրելիի հետ՝ հարաբերությունների ավարտից հետո: Երբ մարդիկ Facebook-ում փոխեն իրենց հարաբերությունների կարգավիճակը՝ նշելով, որ այլեւս հարաբերության մեջ չեն, նրանց կառաջարկվի փորձել այդ գործիքները»,- նշել է Facebook-ի պրոդուկտ մեննջեր Քելլի Ուինթերսը:

Այսպիսով, գործառույթը թույլ է տալիս մարդկանց՝

-Ավելի հազվադեպ տեսնել նախկին սիրելիի անունը եւ գլխավոր նկարը Facebook-ում՝ առանց վերջինիս ընկերների ցանկից հանելու կամ արգելափակելու: Այդ գրառումները չեն երեւա նորությունների ժապավենում: Նախկին սիրելիի անունը չի առաջարկվի նաեւ այն ժամանակ, երբ որեւէ լուսանկարի վրա ցանկանաք նշել ձեր ընկերներից մեկին:
 
-Կարելի է նաեւ նվազեցնել այն լուսանկարների, տեսանյութերի կամ ստատուսների թիվը, որոնք նախկին սիրելին կարող է տեսնել:

-Խմբագրել, թե ով կարող է տեսնել նախկին սիրելիիդ հետ համատեղ գրառումները, ինչպես նաեւ հանել քո նշումները այդ գրառումներից:

Նոր գործիքն արդեն փորձարկվում է ԱՄՆ-ում՝ սոցցանցի մոբայլ տարբերակի վրա: