10:19 | 16.11.15 | Նորություններ | 4465
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նոյեմբերի 13-ին ազդարարել են «Արեւորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մեկնարկը:
Փառատոնի կազմակերպիչը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է` ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջատարը Հայաստանում՝ ՎիվաՍել- ՄՏՍ-ը ոչ միայն շարունակաբար աջակցել է շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերին, այլ նաեւ մշտապես ակտիվորեն ներգրավված է եղել դրանցում, քանի որ շրջակա միջավայրին առնչվող խնդիրները կորպորատիվ պատասխանատվության օրակարգի հիﬓական շարժիչ ուժն են: Այսօրվա իրական մարտահրավերը շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող նախաձեռնությունների ու մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղումն է՝ ﬕասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Շատ կարեւոր է, որ այս երկու ոլորտները համագործակցեն՝ նույն նպատակի իրագործման ուղղությամբ: «Արեւորդին» իր ուրույն դերն ունի երկրում բնապահպանական շարժումն առավել բարձր մակարդակի հասցնելու գործում, եւ ﬔնք ուրախ ենք, որ փառատոնի կողքին ենք եղել դրա ստեղծման պահից: «Արեւորդի» փառատոնը նպատակ ունի նպաստել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությանը: Տարեցտարի մեծանում է փառատոնի լսարանի եւ մասնակիցների թիվը, եւ կարող ենք վստահ ասել, որ Հայաստանում սկիզբ է առել լայնածավալ գործընթաց, որի արդյունքը դեռ պիտի տեսնենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: