16:09 | 13.11.15 | Նորություններ | 4982

Հատուկ պայմաններով վարկեր Յունիբանկից՝ Beeline գաջեթների ձեռքբերման համար

Յունիբանկը հատուկ պայմաններով վարկեր կտրամադրի Beeline գրասենյակներից բրենդային հեռախոսներ եւ պլանշետներ ձեռք բերելու համար:

Համագործակցության շրջանակում Beeline Smart Pro սմարթֆոնը եւ Beeline Tab Pro պլանշետը հասանելի են առանց կանխավճարի եւ տարեկան տոկոսադրույքի: Երկու սարքավորումներն էլ կարելի է ձեռք բերել ապառիկ տարբերակով, 12 ամիս ժամկետով՝ 4990 դրամ ամսական վճարով: 

Սմարթֆոնի գնորդներն երկու ամիս շարունակ կարող են իրականացնել անսահմանափակ թվով անվճար զանգեր Beeline բջջային ցանցի ներսում եւ կստանան 1Գբ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման եւ facebook.com, ok.ru եւ vk.com սոցիալական ցանցերից անսահամանփակ օգտվելու հնարավորություն:

Պլանշետի գնորդները կստանան 5 Գբ ծավալով գերարագ ինտերնետ եւ մեկ ամիս անվճար բաժանորդագրություն «Infinity 512» սակագնային փաթեթին:
  
«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ եւ պարզ ու հարմար պայմաններ: Յունիբանկի հետ համատեղ նախաձեռնության շնորհիվ մեր բաժանորդներն այլեւս կարիք չունեն մտածելու կանխավճարի եւ տոկոսադրույքների մասին: Այժմ, Beeline գրասենյակներում ապառիկով գնումները նույնպես դարձել են պարզ եւ հարմար»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

«Յունիբանկը ներկայացնում է ապառիկի ամենաձեռնտու պայմանները. 0 տոկոս կանխավճար, 0 տոկոս տոկոսադրույք, 0 տոկոս միջնորդավճար: Վարկային հայտի պատասխանը հաճախորդին տրվում է մեկ րոպեի ընթացքում»,- ասել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների եւ մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը: