12:50 | 11.11.15 | Նորություններ | 4134

«Ռոստելեկոմ»-ի կազմակերպած լրագրողական մրցույթի հաղթողներն այցելել են Չինաստան

«Ռոստելեկոմ»-ի կողմից լրագրողների շրջանում անցկացված՝ «Տեխնոլոգիաներ կյանքի համար-Ինտերնետ լույսի արագությամբ» խորագրով մրցույթի հայաստանյան հաղթողը՝ Հայկուհի Ասատրյանը, հոկտեմբերի վերջին ռուսաստանյան լրագրողների հետ այցելել է Չինաստան։

Պրեսս-տուրի ժամանակ լրագրողներն այցելել են Huawei ընկերության գլխավոր գրասենյակ Շենչժեն քաղաքում, եղել հեռահաղորդակցման ոլորտի սարքավորումներ արտադրող ընկերության գործարանում, ծանոթացել Huawei տեխնոլոգիաներին։

Ընկերության կորպորատիվ հաղորդակցման գծով փոխտնօրեն Գլեն Սքլոսը եւ Տեխնիկական տնօրեն, Պեկինի ավիացիայի եւ տիեզերագնացության համալսարանի պրոֆեսոր Վան Ցզիկույը հանդիպում են ունեցել լրագրողների եւ բլոգերների հետ։

Մրցույթի հաղթողներն այցելել են նաեւ Հոնկոնգ:

«ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողի համար շատ կարեւոր է տեսնել այն, ինչի մասին նա գրում է»,- ասել է Հայկուհի Ասատրյանը, որը մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ռադիո եւ Հեռուստատեսություն» անվանակարգում։

Մրցույթն անցկացվում էր Huawei ընկերության հետ համատեղ: