09:49 | 06.11.15 | Նորություններ | exclusive 1292
Երեկ Երեւանում՝ PicsArt Armenia-ի գրասենյակում, կայացել է Հայաստանի ՏՏ համայնքի հերթական հանդիպումը, որին շուրջ 120 մարդ է մասնակցել։
Միջոցառման ընթացքում 5 ստարտափներ ներկայացրել են իրենց գաղափարները, եւս 4-ը փորձել են համահիմնադիր գտնել։
Մասնակիցները հնարավորություն են ստացան շրջել PicsArt Armenia-ի գրասենյակում։
Միջոցառման կազմակերպիչ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերին։
«Կհավաքենք կարծիքներ, ինչի շնորհիվ հաջորդ հանդիպումն ավելի արդյունավետ կանցկացվի»,- ասել է նա՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով PicsArt Armenia-ին՝ միջոցառումը կազմակերպելու համար։