16:36 | 03.11.15 | Նորություններ | 3465

Beeline-ը պարգեւատրել է «Արի գնանք» մրցույթի հաղթողին

Beeline-ը պարգեւատրել է Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված «Արի գնանք» մրցույթի հաղթողին:  

Պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ Beeline-ի գլխամասային գրասենյակում: Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Արի գնանք» մրցույթի հաղթող Սպիտակ քաղաքի բնակիչ Արայիկ Թամամյանին է հանձնել գլխավոր մրցանակը` ճամփորդական ուղեգիր դեպի Եգիպտոս։ Մրցույթի պայմանների համաձայն` մասնակիցները պետք է նշեին, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակն էր ճամփորդական ուղեգիր դեպի այն երկիր, որտեղ երազում է լինել մասնակիցը: 

«Այս մրցանակը ինչպես մեզ, այնպես էլ հաղթողի համար առանձնահատուկ է, քանի որ այն հանդիսացավ յուրահատուկ հարսանեկան նվեր նրա նորաստեղծ ընտանիքի համար: Մրցույթի կանոնների համաձայն նախատեսված մրցանակն էր ուղեւորություն մեկ անձի համար դեպի Պորտուգալիա` այն երկիր, որը նշել էր մասնակիցը: Սակայն, մենք որոշեցինք դարձնել այս ճամփորդությունը նաեւ հարսանեկան եւ նվիրել ուղեգիր երկու անձի համար: Ճամփորդության ուղղությունը հաղթողի ցանկությամբ Պորտուգալիայից տեղափոխվեց Եգիպտոս, չէ որ կարեւորը ոչ թե երկիրն է, այլ սիրելի մարդու կողքին լինելը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ նորապսակներին եւ մաղթում անմոռանալի տպավորություններով լի ճամփորդություն, որոնք կմնան նրանց հետ ամբողջ կյանքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։