10:39 | 03.11.15 | Նորություններ | 3288

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 համակարգիչ է տրամադրել «Գուգարք» ճամբարին

ՎիվաՍել-ՄՏՍ-ն օժանդակել է Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գործող «Գուգարք» մանկական ճամբարի տնօրինությանը՝ տրամադրելով 10 համակարգիչ:

Ընկերության աշխատակիցներն աջակցել են դրանց տեղադրման հարցում:

«Ժամանակակից աշխարհում համակարգչային գիտելիքները էական նշանակություն ունեն գիտելիքի ձեռքբերման, ուսումնասիրություն իրականացնելու, ինչպես նաեւ տարեկիցների հետ շփվելու առումով: Համակարգչային սենյակի հիմնումը հնարավորություն կընձեռի երեխաներին՝ Լոռու գեղատեսիլ բնությունը վայելելու, այլ մարզերից ճամբար եկած իրենց հասակակիցների հետ շփվելու հետ մեկտեղ՝ միաժամանակ ձեռք բերել համակարգչային տարրական գիտելիքներ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Գյուղական համայնքները, եւ հատկապես՝ սահմանամերձ գյուղերը, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են: Որպես ՏՀՏ առաջատար՝ ընկերությունն աջակցություն է ցուցաբերում կրթության համակարգի տարբեր ասպարեզներում՝ տրամադրելով ֆինանսական, մեթոդական, ինչպես նաեւ տեխնիկական աջակցություն»,- ասված է ընկերության հաղորդագրությունում: