Օրանժ Արմենիայի բաժանորդներն այսուհետ Արցախ այցելելիս բջջային ինտերնետից կարող են օգտվել 45 դրամ սակագնով` առանց ակտիվացման վճարի:

Նույն սակագինը գործում է նաեւ դեպի Հայաստան, տեղական ցանցեր եւ մուտքային բոլոր զանգերի համար:

«Մեր բաժանորդներն արդեն հնարավորություն ունեին Արցախ ճամփորդելիս իրենց մտերիմներին եւ գործընկերներին զանգել մատչելի 45 դրամ սակագնով, այժմ ուրախ ենք նրանց հնարավորություն  ընձեռել բջջային ինտերնետից եւս օգտվել  նույն հարմար սակագնով»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: