16:56 | 30.10.15 | Նորություններ | 3616

ՎիվաՍել-ՄՏՍ-ն անվճար Wi-Fi է ապահովել չորս թանգարանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն ընդլայնել են «Wi-Fi ամենուր» ծրագրի շահառուների ցանկը:

Մեկ տարի անվճար սկզբունքով՝ Wi-Fi հասանելիության անկյուններ են ստեղծվել Երեւան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի թանգարաններում, Կարեն Դեմիրճյանի տուն-թանգարանում, ինչպես նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:

Թանգարանների մասով՝ ծրագրի տարեկան արժեքը կազմում է մոտ 1 մլն դրամ: Իսկ գրադարաններում այսօրինակ հնարավորությունների տրամադրման համար, ընդհանուր առմամբ, հատկացվել է 4,8 մլն դրամ: