16:12 | 30.10.15 | Նորություններ | 4489

Գյումրիի «Թումո»-ն ընդլայնվում է

Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը մոտ օրերս հնարավորություն կստանա ընդլայնվելու եւ հյուրընկալելու շուրջ 1500 ուսանողի:

«Թումո» կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ այժմ կենտրոնում սովորում է 1000 պատանի Գյումրիից եւ մոտական քաղաքներից ու գյուղերից:

Մեկ ամսվա ընթացքում Գյումրիի «Թումո»-ն կհամալրվի 35 նոր համակարգչով եւ աշխատասեղանով, ինչը հնարավորություն կտա գրանցել եւ դասերի հրավիրել արդեն իսկ սպասման հերթագրված պատանիներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր տեղերի սահմանափակ լինելու պատճառով չեն հասցրել դիմել կենտրոն:

Հիշեցնենք, որ «Թումո»-ի ուսանող կարող են դառնալ 12-18 տարեկան պատանիները:

Կենտրոնը բացվել է «Թումո»-ի եւ ՀԲԸՄ-ի համագործակցությամբ եւ «Շանթ» հեռուստաընկերության աջակցությամբ: