16:05 | 31.10.15 | Նորություններ | 4569

Եւս մեկ տուն կառուցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Լոռու մարզի Լեջան գյուղում բնակվող Մարգարյանների ընտանիքը նոր տուն ունի:

Մարգարյանները զրկվել էին տնից 1988 թվականի եկրաշարժի հետեւանքով եւ մինչեւ վերջերս ապրում էին ժամանակավոր վագոն-տնակում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ընտանիքին օգնել են նոր տուն կառուցել:

«Հնարավոր չէ կանխատեսել կյանքի ընթացքն ու սպասվող  դժվարությունները: Երազել, սակայն, հարկավոր է: Երբ մարդն ունենում է բավարար վճռականություն եւ կամք՝ գտնում է նաեւ գոյություն ունեցող խնդիրների լուծման ճանապարհը: Երբեք չի կարելի  տրվել հուսահատությանը: Տարիներ շարունակ այս ընտանիքը ջանքեր է գործադրել՝ երազանքն իրականացնելու համար: Բարեկամաբար ձեռք մեկնած կազմակերպությունների աջակցության շնորհիվ՝ այսօր դժվարություններն արդեն անցյալում են: Հաճելի է տեսնել, թե ինչպես է եւս մեկ ընտանիք տոնում երկար սպասված բնակարանամուտը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացնում է այն: